Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարույր Հայրիկյանը դեմ չէ նաև Ծառուկյանին միանալուն (տեսանյութ)

Քաղաքականություն
hayrikyan

Օրերս պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորված դաշինքին անդամակցած ԱԻՄ առաջնորդ  Պարույր Հայրիկյանը դեմ չէ նաև Գագիկ Ծառուկյանի հետ  համագործակցելուն. «Անկախ նրանից՝ անցյալում տարբեր խնդիրների հետ կապված մենք ի՞նչ գնահատականներ ենք տվել այս կամ այն քաղաքական ուժին, գործչին, վերջին շրջանում մեր արած շեշտադրումը հետևյալն է՝ ժողովրդավարությունը վերաբերում է  ՀՀ բոլոր քաղաքացիներին և բոլոր քաղական ուժերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ծառուկյանի հետ դաշինքով հանդես գալուն՝ ասաց Պարույր Հայրիկյանը: Նա մեկնաբանեց, թե ինչու է միացել Վիկտոր Դալլաքյան-Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան- Արամ Գասպարի Սարգսյան նորաստեղծ դաշինքին՝ նշելով, որ ԱԻՄ-ում միանշանակ չի ընդունվել այս որոշումը, եղել են նաև դեմ արտահայտվողներ, սակայն նրանք մեծամասնություն չեն կազմել. «Պետք է նշեմ, որ Արամ Սարգսյանի հետ մեր համագործակցությունը կա դեռ վաղուց: Ժողովրդավարությունն այնպիսի հարց է, որը վերաբերում է բոլորին, անկախ ունեցած արտաքին քաղաքական կողմնորոշումից: Հայաստանում Սահմանադրությունը կեղծված է՝ ի՞նչ է, դա միայն աջերի՞ հարցն է, ձախերը չպե՞տք է վատ զգան»: Ըստ Հայրիկյանի, արդյունքի հասնելու համար պետք է ավելի լայն դաշինքներ կազմել և միասնական պայքարել: