Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault-1772179077301-770x_
A A
Հասարակություն

«Ուժեղ Հայաստանը»՝ ՀԿԿ մեղադրանքի մասին․ ձայնագրությունը մոնտաժված է

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն արձագանքել է Հակակոռուպցիոն կոմիտեի մեղադրանքներին՝ պնդելով, որ ձայնագրությունը մոնտաժված է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
 
««Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին։
 
Առաջիկա ընտրական գործընթացում միակ աղաղակող ու շարունակական ապօրինի գործողությունը մեր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խայտառակ, ակնհայտ ապօրինի, շուրջ տասն ամիսների տևող կալանքն է։
 
«Ուժեղ Հայաստան»-ը իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է։
 
Ակնհայտ է, որ այն այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ, քանի որ բոլորը գիտեն` օրվա իշխանությունները հետապնդում են մարդկանց նույնիսկ մեկ նախադասության համար, իսկ անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է»,-ասվում է գրառման մեջ: