Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

Ի՞նչ նոր հեռանկարներ են բացվում Հայաստանի հանքարդյունաբերության համար (տեսանյութ)

 Ավելի քան 350 մասնակից, շուրջ 50 բանախոս և ներկայացուցիչներ ավելի քան 15 երկրից․ Mining Armenia Forum 2026-ը երկու օր շարունակ մեկ հարթակում էր համախմբել հանքարդյունաբերության, ֆինանսական և պետական համակարգերի ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները։

Ինչպե՞ս ներգրավել նոր ներդրումներ, կիրառել միջազգային լավագույն չափանիշներն ու միաժամանակ նվազեցնել հանքարդյունաբերության ազդեցությունը բնության վրա։ Այս հարցերն առանցքային էին հոկտեմբերի 16-17-ին անցկացված Mining Armenia Forum 2026-ի քննարկումներում։

Ֆորումը հնարավորություն էր ոլորտի ներկայացուցիչների, ներդրողների, պետական կառույցների և միջազգային մասնագետների համար՝ համադրելու փորձն ու մոտեցումները, քննարկելու ֆինանսավորման հնարավորությունները և ձևավորելու համագործակցության նոր եզրեր։

Քննարկումների առանցքում էր նաև կայուն զարգացումը՝ միջազգային ստանդարտների ներդրումից մինչև բնապահպանական պատասխանատվություն ու ժամանակակից կառավարման մոտեցումներ։ Մասնակիցների խոսքով՝ ոլորտի առաջընթացը ենթադրում է ոչ միայն ներդրումների ներգրավում, այլև զարգացման այնպիսի մոդելի ձևավորում, որը հաշվի կառնի շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը։

Արդեն երրորդ անգամ անցկացվող Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։

Ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։