Բացել լրահոսը Փակել լրահոսը
Court
A A
Քաղաքականություն

Հայաստանը չի կատարում ՄԻԵԴ վճիռը. Փաստաբան

 Հայաստանը չի կատարում  Եվրոպական դատարանի վճիռը չի կատարում,  - ասում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

   Ըստ նրա՝ Եվրոպական դատարանի 26․02․2026թ-ի վճռով արձանագրվել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավունքների խախտում է տեղի ունեցել իր պաշտպանյալ Սամվել Գրիգորյանի մասով, քանի որ վերջինս կալանքի ժամկետը երկարատեւ է:

Ինչպես նաեւ ներպետական դատարանների ներկայացված հիմնավորումները պատճառաբանված չեն եւ նույնանման են, սակայն Սամվել Գրիգորյանը մինչ օրս շարունակվում է պահվել կալանքի տակ։

   Պաշտպանը վերջին դատական նիստի ընթացքում միջնորդություն է ներկայացրել մեղադրյալի խափանման միջոցը փոխելու համար, սակայն դատավորը հետաձգել է հարցի քննարկումը:

Նա 2021 թ. օգոստոսի 21-ից գտնվում է կալանքի տակ: Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նաեւ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ նոր հանգամանքի հիմքով վերանայել խափանման միջոցի հարցը, սակայն դեռ նորություն չկա :