Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

AI-ով ստեղծված «Մինասը» լսել, վերլուծել և ամփոփել է Mining Armenia Forum-ի առաջին օրը (տեսանյութ)

Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ։ Առաջին անգամ արհեստական բանականությունով ստեղծված «Մինաս» անունով «փորձագետը» ամբողջությամբ լսել, վերլուծել և ամփոփել է ֆորումի առաջին օրվա քննարկումները։ Սա պարզապես տեխնոլոգիական նորարարություն չէ, այլ նոր մոտեցում է մասնագիտական գիտելիքի պահպանման, տեղեկատվության վերլուծության և բարդ քննարկումների համակարգման գործընթացին։ ԱԲ-ն նման մասշտաբի միջոցառման վերլուծության մեջ կիրառելու գաղափարի հեղինակն ու նախաձեռնողը ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանն է։ «Մինասի» մասնակցությունը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումին ևս մեկ քայլ է դեպի ապագա, որտեղ մարդկանց փորձն ու արհեստական բանականության հնարավորությունները լրացնում են միմյանց՝ ստեղծելով նոր արժեք։

Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։