Բացել լրահոսը Փակել լրահոսը
3333
A A
Պաշտոնական

Ամերիկյան համալսարանը վերականգնում է առկա ձևաչափով դասերը

Հայաստանի ամերիկյան համալսարանը մարտի 31-ից վերականգնում է դասերն առկա ձևաչափով: Ուսումնական հաստատությունը նշել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հավաստիացում են ստացել, ըստ որի՝ համալսարանին սպառնացող որևէ էական կամ նշանակալի վտանգ առկա չէ, և այն կարող է վերադառնալ բնականոն ուսումնական գործընթացին՝ առկա ձևաչափով։

«ՀԱՀ արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման հանձնաժողովի որոշմամբ՝ դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից»,- ասված է հայտարարության մեջ: