Բացել լրահոսը Փակել լրահոսը
0Y0A9885
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլայթինին:

 

ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպան Ալ-Սուլայթինին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի առավել զարգացմանը:

 

Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: