A
A
Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա։
Ադրբեջանի նախագահն այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարություններ ժամանակ։
«Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնում, և ես հույս ունեմ, որ այդ գործընթացը կոնկրետ արդյունքների կհանգեցնի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Նա հավելել է, որ արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։