Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր ձայնը չի տալու Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հերքում է ՔՊ–ականների այն հայտարարությունը, թե ընտրություններից հետո Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժն իր ձայները տալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Մեր ուժն իր ձայնը տալու է Սամվել Կարապետյանին որպես Հայաստանի հաջորդ վարչապետի: Ով կասկածի, ասեք Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս, ինչ գրազ ուզում են, թող ասեն, ու գրազն էլ դուք կվերցնեք հաղթելուց հետո»,– Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է Կարապետյանը։