Արարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկում
Աջակցիր «Ա1+»-ին
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն.
մարտի 23-29-ը

Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները։

Դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, սակայն դժվարեցրել են դաշտային աշխատանքները։
Արարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկում, դեղձենու բողբոջները բացվել են։

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը ցողունակալել է, նախալեռնային շրջաններում այն գտնվել է հանգուցային արմատների և թփակալման փուլերում, պտղատուների բողբոջները բացվել են, դիտվել է առվույտի ցողունի աճ։

Առանձին լեռնային շրջաններում աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է: Աշնանացանի թփակալման հանգույցում վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել: Առանձին լեռնային շրջաններում հողը սառած է եղել 6-12սմ խորությամբ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ