Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ դեսպանատունը պատասխանել է ԱՄՆ դեսպանին . ՆԱՏՕ-ին էլ թոշակի կուղարկի

Պաշտոնական
FotorCreatedգգգգգ

Ռուսաստանի Դեսպանատան մեկնաբանությունը՝ Երևանի պետական համալսարանում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռ. Միլսի ելույթի առիթով Սույն թվականի նոյեմբերի 18-ին հայկական ԶԼՄ-ները հրապարակել են Հայաստանում ԱՄՆ դեսպան պ-ն Ռ. Միլսի որոշ հայտարարություններ, որոնք նա արել է  Երևանի պետական համալսարանում՝ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման ժամանակ: Ըստ տեղական լրատվական գործակալությունների, նա ՆԱՏՕ-ի գոյության շարունակությունը կապել է Ռուսաստանի կողմից  «Ղրիմի միակողմանի բռնագրավման» հետ» /«Երբ դաշինքը նշել է իր հիմնադրման 65-ամյակը, և թվում էր, թե ժամանակն է, որպեսզի այս կառույցը  «թոշակի անցնի», Ռուսաստանը միակողմանիորեն բռնագրավել է Ղրիմը: ՆԱՏՕ-ի առջև մարտահրավերներ ու սպառնալիքներ են հայտնվել»/: Դեսպանատունն ամբողջովին սատարում  է պ-ն Ռ. Միլսի թեզը` Հյուսիսատլանտյան դաշինքը թոշակի ուղարկելու անհրաժեշտության մասին: Սակայն այդ հարցը պետք է արդիական դառնար ոչ թե դաշինքի 65-ամյակին, այլ շատ ավելի վաղ` Վարշավյան Պայմանագրի վերացման ժամանակ, որը, ըստ մեր արևտմտյան գործընկերների, վտանգ էր ներկայացնում իրենց համար և եղել էր ՆԱՏՕ-ի գոյության հիմնական դրդապատճառը: Ռուսաստանի կողմից  «Ղրիմի միակողմանի բռնագրավման» մասին դրույթի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ Ղրիմի ներգրավվումը տեղի է ունեցել 2014թ.-ի մարտի 16-ին կայացած թերակղզու բնակչության անմիջական կամարտահայտման հիման վրա` նրանից հետո, երբ 2014թ.-ի փետրվարին Ուկրաինայում, արտաքին աջակցությամբ, տեղի ունեցավ պետական հեղաշրջում: Մեզ զարմացնում է արևմտյան պետությունների և առաջին հերթին` ԱՄՆ-ի ու ԵՄ-ի արձագանքը ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված ինքնորոշման իրավունքի` Ղրիմի բնակչության կողմից օրինական իրականացման նկատմամբ: Ուշադրություն են գրավել նաև պ-ն Ռ. Միլսի խոսքերն այն մասին, որ  «յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն որոշում կայացնի սեփական զարգացման և անվտանգության ապահովման հարցերի շուրջ»: Հենց այդ սկզբունքն է Ռուսաստանը նպատակաուղղված կերպով պահպանում իր արտաքին քաղաքականության մեջ: Շատ հաճելի է, սակայն և բավականաչափ արտասովոր, լսել այդ թեզը մի երկրի ներկայացուցչից, որը պատրաստ է միջամտել ցանկացած պետությունների ներքին գործերին, այդ թվում նաև` ռազմական ուժի կիրառմամբ: Հարավսլավիայի, Իրաքի, Լիբիայի, իսկ այժմ նաև` Սիրիայի օրինակը, զանազան  «գունավոր հեղափոխությունները» և դրանց քայքայիչ հետևանքները, որոնց արմատների մոտ կանգնած են եղել ԱՄՆ-ի կողմից անմիջականորեն ֆինանսավորված հիմնադրամները, ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները, մեր աչքերի առջևում են: Կարող եք կարդալ հայտարարության տեքստը ռուսերեն տարբերակով.