Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոքր ՀԷԿ- երը գրավիչ բիզնես են, բայց եւ՝ աղետ (տեսանյութ)

Տնտեսություն
jur

Մինչև 2035 թվականը ջրի օգտագործման ծավալներն աշխարհում կավելանան 50 տոկոսով։ Տվյալները ներկայացնում է «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ Արևիկ Հովսեփյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում կառուցվող փոքր ՀԷԿ-երը կխլեն ջրային պաշարների մի մասը. «ՀԷԿ- երն օգտագործում են ջրերի մի մասը, բայց դրանք բնապահպանական տեսակետից աղետ են շրջակա միջավայրի համար»։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության զարգացման վարչության պետ Հրաչ Ծուղունյանն ասաց, որ փոքր ՀԷԿ-երը որպես բիզնես շատ գրավիչ են. «ՀԷԿ կառուցելու թույլտվությունը ձեռքը հանրային կառավարման հանձնաժողովը իրավասու չէ թույլ չտալ ՀԷԿ-ի շինարարություն», - ընդգծում է նա։ Արևիկ Հովսեփյանն ասում է՝ աշխարհում ջրային ռեսուրսները ոչ ավելանում են, ոչ պակասում, պարզապես մարդիկ իրենք գործունեության ընթացքում փչացնում են ջրային ռեսուրսները. «Մենք մեր ունեցած ջուրն աղտոտում ենք, դրա համար էլ չենք կարողանում օգտագործել, հետևաբար արդեն որակյալ ջրի քանակը նվազում է», - ավելացնում է «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահը։ Նա նշում է, որ ջրի մաքրման կայաններ ունենալու դեպքում մեր երկրում մաքուր ջրի պակաս չէր լինի. «Մաքրման կայաններ չունենք, միայն կա Սևանի ավազանում, Փարաքարում էլ ունենք ոչ ավանդական մեկ կայան, ինչը քիչ է մեր երկրի համար», - նկատում է Արևիկ Հովսեփյանը։ Նրա փոխանցմամբ՝ մեր երկրում չկա նաև չափանիշներին համապատասխան ոռոգման ջուր. «Ոռոգման ջուրը վատ որակի է՝ լցված է կենցաղային, արդյունաբերական և գյուղատնտեսական կեղտաջրերով»։ Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 1993 թ. մարտի 22-ն ընդունել է որպես Ջրի համաշխարհային օր։ Իսկ օրվա կապակցությամբ «Լինենք հոգատար Հայաստան- ջրի համաշխարհային օր» նախագծի ղեկավար Տաթևիկ Սիմոնյանի տեղեկացմամբ՝ իրենք այդ օրը հանրության ուշադրությունն են սևեռում ջրի և ջրային ռեսուրսների կայուն կառավարման հիմնախնդիրների վր