Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ գերու հարցով սահմանին այս պահին բանակցություններ են

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Mamikon-Khojoyan

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այս պահին սահմանում են՝ բանակցելու Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հայ գերի Մամիկոն Խոջոյանին Հայաստան վերադարձնելու համար: Այս մասին«Ա1+»-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:Նա դժվարացավ ասել, թե երբ կավարտվեն բանակցությունները: «Հո չէին կարող մինչև վերջ պահեին: Ինչի՞ համար պահեին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:  Նա նշեց, որ հայկական կողմում ադրբեջանցի որևէ գերի չկա: Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր հունվարի 28-ին, երբ պատահաբար հատել էր հայ-ադրբեջանական սահմանը: Խոջոյանը հոգեկան առողջության խնդիրներ ունի: Սակայն ադրբեջանցիների հայտարարել էին, թե ծերունին հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ է։ Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի տեսանյութում Մամիկոն Խոջոյանի ձեռքը կապված էր։ Ըստ Ժնևյան կոնվենցիայի՝ արգելվում է խոշտանգել գերիներին կամ հարցազրույցներ անցկացնել նրանց հետ: Արծրուն Հովհաննիսյանն «Ա1+»-ին ասաց, որ Ադրբեջանում պահվող մեկ այլ գերու՝ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու գործով նորություններ չկան: Հակոբ Ինջիղուլյանը գերեվարվել էր 2013թ. օգոստոսի 8-ին: Հակոբը, տեսողության խնդիրներ ունենալու պատճառով, Արցախում զինծառայության ընթացքում հատել էր սահմանը և հայտնվել Ադրբեջանի պահպանության տարածքում: Ադրբեջան/Հայաստան. ԿԽՄԿ-ն աջակցել է հայրենադարձմանը Այսօր հայաստանցի քաղաքացիական անձը, ով նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում, հայրենադարձվեց Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո։ Անձը հանձնվեց հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են վերջինիս մինչ հայրենադարձումը՝ ազատազրկման պայմանները և նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու համար։ Կազմակերպության ներկայացուցիչները նաև կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ։ Գործելով որպես չեզոք միջնորդ ու իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնառությանը՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։