Բացել լրահոսը Փակել լրահոսը
616226620_1199709045684297_4864791427343650353_n (1)
A A
Պաշտոնական

Ծննդատանն իրականացվող հիմնական կանխարգելիչ միջոցառումները

Առողջապահության նախարարությունը կարևորում է և հետևողական է կանխարգելիչ միջոցառումների իրականացման հարցում` միտված երեխաների առողջության պահպանմանը, խնդիրների վաղ հայտնաբերմանը և վաղ միջամտությունների իրականացմանը:

Ծննդատանն իրականացվող հիմնական կանխարգելիչ միջոցառումներն են.
1️⃣ Նորածնի պորտալարի սեղմում կյանքի 1-3 րոպեների ընթացքում (ոչ ավելի շուտ)` անեմիայի կանխարգելման նպատակով
2️⃣ Նորածնի վաղ մոտեցում կրծքին` առաջին 30 րոպեի ընթացքում
3️⃣ Մաշկ-մաշկին շփման ապահովում` նորածնի մարմնի ջերմաստիճանի, մաշկի առողջ միկրոֆլորայի ձևավորման և մայր-նորածին հոգեբանական կապի ստեղծում
4️⃣ Նորածնի զննում, վիճակի գնահատում
5️⃣ Աչքերի մշակում` գոնոբլեֆորեայի կանխարգելում
6️⃣ Պատվաստումներ
▪️ ՎՀԲ ` վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման նպատակով
▪️ ԲՑԺ` տուբերկուլոզի կանխարգելման նպատակով
7️⃣ Սքրինինգներ
▪️ բնածին հիպոթիրեոզի,
▪️ ֆենիլկետոնուրիայի,
▪️ լսողության բնածին խանգարումների հայտնաբերման նպատակով,
▪️ անհասության ռետինոպաթիա (միայն անհաս նրածիններին),
▪️ սրտի բնածին արատների,
▪️ կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի,
▪️ ադրենոգենիտալ համախտանիշի վաղ հայտնաբերում
▪️ նորածնային ակնային սքրինինգ
8️⃣ Վիտամին Կ-ի ներարկում` նորածինների հեմոռագիկ համախտանիշի կանխարգելում
9️⃣ Կրծքով կերակրման դիտարկում և գնահատում (ըստ անհրաժեշտության` կրծքով կերակրման խորհրդատուի աջակցություն)
🔟 Նորածնի անվտանգության ապահովման մասին իրազեկում, այդ թվում` մեքենայում հատուկ մանկական նստատեղերի կիրառմամբ անվտանգ տուն տեղափոխելու մասին: