Բացել լրահոսը Փակել լրահոսը
67b456b5-e780-46bb-b7b0-41f0c57f7c03
A A
Պաշտոնական

Ավտոտեխսպասարկման կետում այրվել է ավտոմեքենա․ կա տուժած

Հունվարի 16-ին, ժամը 14։42-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Բաղրամյան փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 15։33-ին։ Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը,  ջերմահարվել է ավտոտեխսպասարկման կետի գույքը՝ մասամբ։ 

Ավտոմեքենայի վարորդը այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։