Բացել լրահոսը Փակել լրահոսը
616196108_1209709134681350_1680179770784929800_n
A A
Պաշտոնական

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության N զորամասի կանանց գումարտակ

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են․

Հունվարի 16-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության N զորամասի կանանց գումարտակ։
 
 Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների և զորամասի շտաբի պետ, զորամասի հրամանատարի տեղակալ Արմինե Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել զորամասի տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև ծանոթացել կին զինծառայողների իրավունքների ապահովման ընթացիկ վիճակին։
 
 Կին զինծառայողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև արժանապատիվ և պատշաճ պայմաններում ծառայություն իրականացնելու տեսանկյունից Պաշտպանը դրական է գնահատում շենքային պայմանների էական բարելավումը։
 
 Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում ու առանձնազրույցներ է ունեցել գումարտակի կին զինծառայողների հետ, ովքեր ներկայացրել են իրենց ծառայողական առօրյան, քննարկվել են իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։
 
Պաշտպանը նշել է, որ կին զինծառայողների իրավունքների երաշխավորման, խտրականության, վատ վերաբերմունքի բացառման, հասարակական կարծրատիպերը հաղթահարելու և բնագավառին առնչվող այլ հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են: