A
A
Ավտովթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 16-ին, ժամը 10։23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։
«Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն․ ուղևորի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։