Բացել լրահոսը Փակել լրահոսը
616411322_1272937791321327_3367898615315811782_n
A A
Պաշտոնական

Սերժ Սարգսյանի անունից մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ

Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են․

❗️ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը (+374 98018357), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը:
📣 Խնդրում ենք՝
• չպատասխանել նման հաղորդագրություններին,
• չտրամադրել որևէ անձնական տվյալ։