Բացել լրահոսը Փակել լրահոսը
2bb306db-03ef-4d70-87de-1e61fc4cd578 (1)
A A
Պաշտոնական

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Հունվարի 16-ին, ժամը 16։03-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշնակ-Կաթնաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները: «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներըփակել գազի բալոնների փականները«Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։