A
A
Լեւոն Արոնյանը կրկին պարտվեց
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց Մոսկվայում ընթացող շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարում:
5-րդ տուրի պարտիայում մեր շախմատիստը 40-րդ քայլին զիջեց ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչին: Այդպիսով, Լեւոն Արոնյանը մնաց 2 միավորով եւ այժմ բաժանում է 6-9-րդ տեղերը:
Աղյուսակը գլխավորում է հենց Ալեքսանդր Մորոզեւիչը, որը վաստակել է 4 միավոր: Նրան հաջորդում են Կառլսենը, Կրամնիկը եւ Ռաջաբովը, որոնք ունեն 3-ական միավոր:
Վաղը կայանալիք 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Մագնուս Կառլսենի հետ: