Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է (տեսանյութ)

Փաստաբան Արամ Վարդևանյանի գրառումը՝ կից տեսանյութով․

«14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով:

Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է:

Ի դեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին »,-գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ նախօրեին գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը փոխվել էր կալանքով։

Դատախազությունը բողոքարկել էր Կարապետյանի նկատմամբ տնային կալանք և գրավ կիրառելու որոշումը և պահանջել էր նրան կրկին կալանավայր տեղափոխել։