Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
dc895148ec320cdd773621a9fb455f62

Շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ:

Մեր գրոսմայստերը վաստակեց 2 միավոր եւ իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ առայժմ բաժանում է 4-5-րդ տեղերը:

Աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են Կրամնիկը, Ռաջաբովը եւ Մորոզեւիչը, սակայն վերջին երկուսն այժմ պարզում են իրենց հարաբերությունները:

Վաղը կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: