Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկին մեդալ

Սպորտ
13b469792b11c8f29cd2f0391c01059f

Հայ սամբիստների նվաճած մեդալների թիվը հասավ 9-ի

Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների և պատանիների առաջնություններում ապրիլի 7-ը նույնպես հայ սամբիստների համար հաջող էր:

Պատանիների առաջնությունում բորնզե մեդալի արժանացան 52 կգ քաշային կարգում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը և 81 կգ քաշային Էդիկ Պետրոսյանը:

Երիտասարդների մրցակցությունում Ռաֆիկ Մանուկյանը /68 կգ/ ևս բրոնզ վաստակեց, իսկ Մաքսիմ Մանուկյանը /52 կգ/ զբաղեցրեց երկրորդ տեղը: Հետաքրքիր է, որ Մաքսիմը եզրափակիչ գոտեմարտում զիջեց Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արթուր Զարգոջյանին և բավարարվեց արծաթե մեդալով:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին հայ սամբիստները նվաճել էին ևս 4 րոնզե և մեկ արծաթե մեդալ:
Այսօր գոտեմարտերի վերջին օրն է:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա