Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Դավոսում Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ (տեսանյութ)

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։

Կողմերը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կապերի խորացման և գործնական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային իրողություններին և ընթացիկ զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման կարևորությունը։ Այս համատեքստում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման համատեքստում ներկայացվել է TRIPP ծրագիրը։

Ընդգծվել է, որ նման նախաձեռնությունների իրականացումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից և հնարավորություն է տալիս իրացնել տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ ոլորտներում առկա լայն հնարավորությունները։ Կողմերը կարևորել են նաև տարբեր միջազգային հարթակներում համագործակցության շարունակականությունը՝ շեշտելով փոխադարձ երկխոսության և համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների պայմաններում։