Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2024-08-24_12-40-22
A A
Պաշտոնական

Հրդեհ Անյթապ գյուղում

Օգոստոսի 24-ին, ժամը 11:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում գտնվող պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։
 
🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին։