Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ
A A
Քաղաքականություն

ԱՄՆ նախագահը չեղարկել է Իրանի վրա նախատեսված հարձակումը, բայց սպառնում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ նախատեսված ռազմական գործողությունը ժամանակավորապես հետաձգվել է Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների խնդրանքից հետո։

Թրամփի խոսքով՝ ներկայում ընթանում են «լուրջ բանակցություններ», որոնք կարող են հանգեցնել այնպիսի համաձայնագրի, որն «ընդունելի կլինի ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի համար»։

«Այս համաձայնագիրը, որը կարևոր է, կներառի Իրանին միջուկային զենք չտալը»,- գրել է նա։

ԱՄՆ նախագահը նշել է, որ տարածաշրջանային առաջնորդների նկատմամբ հարգանքից ելնելով՝ հանձնարարել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դանիել Քեյնին և ամերիկյան զինված ուժերին վաղը չիրականացնել նախատեսված հարձակումը Իրանի վրա։

Միաժամանակ՝ Թրամփն զգուշացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է «անհապաղ լիարժեք, լայնածավալ հարձակման», եթե բանակցությունները չհանգեցնեն ընդունելի համաձայնության։