Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ձերբակալվել է վարչապետի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը․ փաստաբան (տեսանյութ)

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է, և այս պահին գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

ՆԳՆ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ Օսիպյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։

Այսօր ավելի վաղ միջադեպ էր տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ։ Օսիպյանը ՀՀ կառավարության ղեկավարին մեղադրել էր «ղարաբաղյան կլանին միլիարդներով սնելու մեջ»։ Վարչապետը դիմել էր Օսիպյանին հետևյալ խոսքերով. «Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։