Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

2021-ի տինտիրիտները Փաշինյանը նորից սկսել է, որովհետև տեղը նեղն է ընկել․ Մարուքյան (տեսանյութ)

Այսօր Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Բռնադատվածների հուշահամալիրից, որը տարիներ շարունակ մնացել է անտեսված և փակ, մինչդեռ այն հայկական պատմության խորհրդանշական վայրերից է, որտեղ պետք է հարգվի բռնաճնշումների զոհերի հիշատակը, հայտնում են ԼՀԿ-ից։

Էդմոն Մարուքյանը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագծին՝ նշելով, որ նա փորձում է կրկնել 2021 թվականի քաղաքական տեխնոլոգիաները։

«2021-ի տինտիրիտները Փաշինյանը նորից սկսել է, որովհետև տեղը նեղն է ընկել։ Նրան օդի պես պետք է կրկին բևեռացնել դաշտը։ Սա նախընտրական թատրոն է, և այս բևեռացումը միայն իրենց է ձեռնտու»,- նշեց Մարուքյանը։