Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Չենք պատրաստվում ապահարզան ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում», - ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

 «Քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ չեն ճանաչում պատմության ընթացքում։ Մենք նաև չենք պատրաստվում հակամարտ... կամ ավելի տեղին կլինի ասել՝ լարվածություն մտցնել ՌԴ-ՀՀ հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, և տրամադրված ենք առողջ միջավայրում քննարկման՝ այդ հարաբերությունները փոխշահավետ զարգացնելուն։ Խնդիրներ կան, անշուշտ, և խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում, աշխարհում, և միշտ էլ այդպես է եղել։ Այդ խնդիրներին պետք է կոնստրուկտիվ քննարկումներով լուծումներ գտնել»,- Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ժամանակ նշեց Միրզոյանը:

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց՝ «բոլոր կողմերը պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցով ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին»։

«Մենք շատ լավ հասկանում ենք, Ռուսաստանից չէ, որ պետք է մեզ ասեն, որ ԵԱՏՄ անդամակցությունը և ԵՄ անդամակցությունն անհամատեղելի են: Հնարավոր չէ մենք մնանք ԵԱՏՄ-ի մեջ ու դառնանք ԵՄ անդամ: Մեր մոտարկումը Եվրոպական միության հետ շարունակելու ենք, երբ կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնել լինել այս խմբի թե այն խմբի երկրների ընտանիքի անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք», - ասաց նա: