Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լուսավոր Հայաստան կուսակցության քարոզարշավը «ակադեմիական քաղաք»-ում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Այսօր Լուսավոր Հայաստան կուսակցության քարոզարշավը շարունակվեց Ակադեմիական քաղաքի համար նախատեսված հարակից տարածքում, հայտնում են ԼՀԿ-ից։

«Մի կողմից ուսանողական կյանքը փորձում են քաղաքականացնել, մյուս կողմից քանդում են բուհական համակարգը», — նշեց Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ն առաջարկում է Ակադեմիական քաղաքի համար նախատեսված տարածք տեղափոխել պետական կառավարման մարմիններն ու նախարարությունները, իսկ բուհերը պահպանել իրենց ներկայիս տարածքներում։ Ըստ մեր առաջարկի՝ բուհական տարածքների հարակից հատվածները պետք է դառնան ոչ երթևեկելի, հետիոտնային և կանաչապատ գոտիներ, ինչի արդյունքում կնվազի աղմուկը, կբեռնաթափվի քաղաքը և կձևավորվի իրական ակադեմիական միջավայր։

Շուշան Ավագյանն էլ ընդգծեց․ «Այն իշխանությունները, որոնք անգամ Աջափնյակի մետրոյի կայարանը չեն կառուցել, խոսում են մինչև 2029 թվականը Ակադեմիական քաղաք կառուցելու մասին»։