Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Պաշտոնական

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտի – Իտալիայի փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

Հարգելի քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի – Իտալիայի փողոցների խաչմերուկում:

Մասնավորապես Արգիշտիի փողոցից Իտալիայի փողոց՝ Գր. Լուսավորչի փողոցի առկա հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված: Նշված ճանապարհահատվածում կկատարվի համապատասխան գծանշում: