Բացել լրահոսը Փակել լրահոսը
449417193_511228724590925_5238410128053275801_n
A A
Պաշտոնական

Գիտնականները պարզել են, որ աշխարհում լճերի կեսը կորցրել է վերականգնվելու ունակությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են․

Երկրագնդի խոշոր լճերի մոտ կեսը կորցրել է վերականգնվելու ունակությունը վերջին տասնամյակների ընթացքում ծանր էկոլոգիական սթրեսներից հետո: Այս եզրակացության են եկել Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները։
 
Հետազոտությունը հրապարակվել է Geophysical Research Letters (GRL) գիտական ամսագրում:
 
Լճի էկոլոգիական կայունության գնահատումը, որը հաշվի է առնում նրա կառուցվածքը և էկոհամակարգի գործառույթը, կարևոր է փորձագետների համար, ովքեր կանխատեսում են, թե ինչպես է այն արձագանքելու կլիմայի և մարդու գործունեության հետևանքով առաջացած փոփոխություններին:
 
 Թիմը ուսումնասիրել է աշխարհի 1049 քաղցրահամ ջրային ամենամեծ օբյեկտների բնական վիճակն ու կայունությունը 2000-2018 թվականների ժամանակահատվածի համար: Հետազոտողները վերլուծել են լճի տարածքը, խորությունն ու գույնը, ջերմաստիճանը և այլ պարամետրեր։
 
Գիտնականները պարզել են, որ ամբողջ աշխարհից ուսումնասիրված լճերի մոտ 50%-ը էականորեն կորցրել են կայունությունը դիտարկման ժամանակահատվածում։ Դրանց մեծ մասը գտնվում էր հյուսիսային լայնության 30–60 աստիճանի սահմաններում:
 
Մյուս կողմից, ուսումնասիրված լճերի մոտ մեկ քառորդը առավել կայուն են դարձել՝ հիմնականում ավելի բարձր լայնություններում և հիմնականում սառցադաշտային հալոցքային ջրերի քանակի ավելացման պատճառով:
 
Տիբեթյան բարձրավանդակը և Անդերը ցուցաբերել են սառցադաշտերի հալման արդյունքում կայունության ամենամեծ աճը: Կենտրոնական Հյուսիսային Ամերիկայում, հիմնականում Կանադայում, նույնպես դիտվել է լճերի կայունության աճ:
 
Հետազոտությունը ցույց է տվել, որ բնակչության խտությունն ամենից շատ է նպաստել լճի կայունության կորստին, ամենայն հավանականությամբ, աղտոտիչների բարձր կոնցենտրացիաների և լանդշաֆտի փոփոխության աստիճանի պատճառով:
 
 Գիտնականները նշել են, որ լճերի վիճակը բարելավվում է, եթե նրանց շրջաններում իրականացվում են համապարփակ աշխատանքներ՝ անտառների վերականգնման, հողերի հաշվենկատ օգտագործման և էվտրոֆիկացիայի (վնասակար ջրիմուռների բուռն ծաղկում առաջացնող նյութերով հագեցվածություն) դեմ պայքարի։