Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Միրզոյանը Դուբրովիկի միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետի հետ (տեսանյութ)

 
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովիկի միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Դոնիկա Գյորվալա Շվարցի հետ:
 
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և մտքեր փոխանակել Հարավային Կովկասում և Բալկաններում կայունության վրա ազդող գործոնների շուրջ։
 
Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա մարտահրավերին։
 
Վկայակոչելով խաղաղության օրակարգին ՀՀ հանձնառությունը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը։
 
Մասնավորապես շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման և Հարավային Կովկասում ռազմական առճակատումների փոխարեն կայուն զարգացման համար ամուր հիմքեր ստեղծելու հարցում ՀՀ կողմից ցուցաբերված քաղաքական կամքը: