Բացել լրահոսը Փակել լրահոսը
449048412_438995685763206_1337787421118252061_n
A A
Պաշտոնական

Բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել

Հունիսի 25-ին, ժամը 13:55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ
 
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-
փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Գ.) բախվել է կամջի բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել ճանապարհի երթևեկելի հատվածում և բռնկվել:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 14:56–ին: Այրվել են բեռնատարի չորս անվադողը և թափքը։
 
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են բեռնատարը, հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։