Բացել լրահոսը Փակել լրահոսը
449094193_438825749113533_6172905354711604256_n
A A
Պաշտոնական

Ավտովթար Մուղնի թաղամասի մոտակայքում

Հունիսի 25-ին, ժամը 11:35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Տ. Կ. ծնված 1992 թ․) և «Opel» (վարորդ՝ Է. Թ., ծնված 1987 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։