A
A
Փրկարար ծառայությունը՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական ավտովթարի մասին (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 12-ին, ժամը 21:35-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել շղթայական ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել է 17 ավտոմեքենա։ Տուժածներ Դ․ Պ․-ն (ծնված 1994 թ․), Ն․ Ա․-ն (ծնված 1999 թ․), Օ․ Ս․-ն (ծնված 1959 թ․), Բ․ Ս․-ն (ծնված 1960 թ․), Ս․ Ա․-ն (ծնված 1965 թ․), Է․ Թ․-ն (ծնված 1998 թ․), Գ․ Մ․-ն (ծնված 2018 թ․) և Մ․ Մ․-ն (ծնված 1996 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մինչև հունվարի 13-ը, ժամը 03։00-ն փրկարարները Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ վթարված ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։





