A
A
Կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը
Աջակցիր «Ա1+»-ինԽորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ն. Ծատուրյանի հարազատներին և գործընկերներին, փոխանցում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
Հոգեհանգստի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ծատուրյանը ավելի քան 20 տարի աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես ռեժիսոր։ Դասավանդել է նաև Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում։
1992-2004 թթ. որպես ռեժիսոր աշխատել է Երևանի «Մետրո» թատրոնում։ 1973 թ.-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Բեմադրություններ է իրականացրել Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Բեյրութում և Նյու-Յորքում։ Շուրջ 20 տարի համագործակցել է Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբի հետ։