Բացել լրահոսը Փակել լրահոսը
140526 (1)
A A
Պաշտոնական

Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գառնիկի Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

Ø 3 անշարժ գույք, որոնցից 2-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում.

Ø 1 տրանսպորտային միջոց.

Ø 1 իրավաբանական անձում մասնակցություն.

Ø 236 միլիոն 827 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

Հանրային կապերի բաժին