Բացել լրահոսը Փակել լրահոսը
25
A A
Պաշտոնական

Կանզասի գվարդիան հայ խաղաղապահների հետ անցկացրել է պատրաստվածության միջոցառում

Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները հայ խաղաղապահների հետ համատեղ մասնակցել են գործողությունների պլանավորման, առաջնորդության կատարելագործման և խաղաղապահ գործողություններին պատրաստվածության երկկողմանի միջոցառմանը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ 
 
Այս միջոցառումը միտված է Հայաստանի խաղաղապահ բրիգադի 2-րդ գումարտակի կարողությունների զարգացմանը՝ արհեստավարժության բարձրացման և միջազգային խաղաղապահ գործառույթների նախապատրաստման շարունակական աշխատանքների շրջանակում։
 
Կանզասի ազգային գվարդիայի անձնակազմը ներկայացրել է խաղաղապահ գործողություններում կիրառվող ռազմական պլանավորման գործընթացների, հրամանատարական տարբեր օղակներում համակարգման ու բուժօգնության պլանավորման լավագույն փորձը։
 
Այս նախաձեռնությունն ընդգծում է Հայաստանի ու Կանզաս նահանգի միջև Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում 2003թ․ ի վեր գործող երկարամյա համագործակցությունը՝ մարտական պատրաստության, պատրաստվածության և արհեստավարժ զինվորական ծառայության կատարելագործման հարցերում։