Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Սա մեծ ռումբ է` դրված «Սյունիքի միջանցքի» տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)

«Այս տրամաբանությամբ «Սյունիքի միջանցքը» մեզ համար կործանարար է, որովհետև այն տնտեսական բաղադրիչ չէ, բացառապես աշխարհաքաղաքական բաղադրիչ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում կուսակցության» ղեկավար և վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով TRIPP-ին։

Սուրեն Պետրոսյանն ասում է, որ այս պահին TRIPP-ի շուրջ գերտերությունների՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի ու Արևմուտքի միջև կոնսենսուս չկա և չի լինի երկար ժամանակ։ Եվ դա մեծ ռումբ է դրված այդ նախագծի տակ։ Նա նաև գտնում է, որ այդ վիճակը միաժամանակ հնարավորություն է տալիս այդ հարցում ինչ-որ ժամանակ մանևրել, ժամանակ ձգել, ոտքի կանգնել և փոխվող աշխարհաքաղաքական դասավորություններից ավելի շահեկան դիրք զբաղեցնել։

Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ու նախընտրական ծրագրերին, ասում է, իրենց գաղափարական հենքն է կերտել պետություն, որը կլինի հայկական ոչ միայն իր ձևով, այլև՝ բովանդակությամբ։

«Հայկական պետություն, որի հիմքում ընկած կլինի մի քանի առաջնային սյուններ՝ ազգային ինքնությունը, շատ կարևոր համահայկականության դրույթը, արդարությունն ու արժանապատվությունը։ Իսկ հանրային կյանքի կազմակերպման հիմքում կլինի քրիստոնեական արժեհամակարգը»,- հավելում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։