A
A
«Ուժեղ Հայաստան»-ը և ՀՅԴ-ն հավաքներ կանեն
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազորված անձ Էդուարդ Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է իրազեկում՝ մայիսի 16-ին, մայիսի 18-ին, մայիսի 20-ին, մայիսի 22-ին, մայիսի 24-ին, մայիսի 27-ին, մայիսի 29-ին եւ հունիսի 1-ին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հավաքներ անցկացնելու համար։
Հավաքի նպատակը ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրությունների ներքաղաքական եւ նախընտրական հարցերի քննարկումն է։
Իրազեկում ներկայացվել է նաեւ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կողմից՝մայիսի 30-ին եւ 31-ին՝ ժ.18.00-22.00-ն Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ: Նախատեսվում է 10,000 մասնակից։ Հանրահավաքի ընթացքում նախատեսվում է տեղադրել նաեւ բեմ, կօգտագործվի ձայնային տեխնիկա։ Հանրահավաքին կլինեն նաեւ 10-15 կարգադրիչներ։