Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_DX4A4672
A A
Պաշտոնական

Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ժամը 17։00-ի դրությամբ

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Վանաձոր-Դիլիջան, Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ