
A
A
Զինդատախազության պետշահերի պաշտպանության բաժինն ուսումնասիրություններ է իրականացրել ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության կենտրոնական պահեստում
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը, 2022 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2023 թվականի հունվարի 12-ը, ՀՀ Զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության կենտրոնական ինժեներական պահեստում իրականացրել է ուսումնասիրություններ:
Մասնավորապես՝
- կատարվել են արտահերթ գույքագրումներ.
- ստուգվել է նյութական միջոցների ստացման, հաշվառման և հատկացման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը.
- ստուգվել է ՀՀ ԶՈՒ կարիքների համար մատակարարված նյութական միջոցների որակական ցուցանիշների համապատասխանությունը գնման պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին:
Իրականացված համալիր ուսումնասիրությունների արդյունքում արձանագրումների հիման վրա նախաձեռնվել է հինգ քրեական վարույթ: