Բացել լրահոսը Փակել լրահոսը
327074497_1118439382184989_3962123715070319516_n
A A
Պաշտոնական

Մեքենան բախվել է արգելապատնեշին

Հունվարի 22-ին, ժամը 05:18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին «Opel G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։
 
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և ավտոմեքենայի շարժիչի հատվածում կատարել հովացման աշխատանքներ` տեղեկացնում է Փրկարար ծառայությունը: