Բացել լրահոսը Փակել լրահոսը
326681579_2295770583944617_1538310259424561167_n
A A
Պաշտոնական

Մոտ 100 լիտր տեխնիկական յուղ է այրվել

Հունվարի 21-ին, ժամը 17:22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գարգառ գյուղի 1-ին փողոցի 4-րդ փակուղում՝ ավտոմեքենաների յուղերի արտադրամասում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ յուղերի վերամշակման արտադրամասում այրվում է տեխնիկական յուղ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։47-ին, մարվել՝ 18:52-ին։ Այրվել է մոտ 100 լ տեխնիկական յուղ՝ տեղեկացնումէ  ՆԳՆ Փրկարար ծառայությունը: