Շատ գումար ունենալ՝ դեռ չի նշանակում, որ ընկերությունը հաջողակ է․տնտեսագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴրամական հոսքերը կազմակերպության դրամական միջոցների ելքերն ու մուտքերն են։ Ընկերությունում դրամական միջոցների արագ շարժը սովորաբար վկայում է դրանց արդյունավետ կառավարման մասին։
ՀՊՏՀ ասպիրանտ Գագիկ Բադադյանի խոսքով՝ դրամական միջոցների արդյունավետ կառավարման համար պետք է ուշադրություն դարձնել երեք հիմնական բաղադրիչների վրա` դեբիտորական պարտք, կրեդիտորական պարտք և պաշարների կառավարում։
Դեբիտորական պարտքը այն դրամական միջոցներն են, որոնք վճարում են ընկերությանը որևէ ծառայության կամ արտադրանքի դիմաց, իսկ կրեդիտորական պարտքը այն է, որը պարտավոր է վճարել ընկերությունը։
Արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ դեբիտորական պարտքը հավաքվի ավելի շուտ, քան կվճարվի կրեդիտորականը։
Վերջին բաղադրիչը պաշարների կառավարումն է։ Պաշարները կազմակերպության արտադրանքն է, հումքը, նյութական միջոցները։ Հաջող կառավարման դեպքում սրանց առկայությունը կազմակերպությունում պետք է լինի ոչ շատ և ոչ քիչ։ Շատի դեպքում տեղի է ունենում դրամական միջոցների սառեցում, իսկ քչի դեպքում կա անվճարունակության ռիսկ։
Տնտեսագետի խոսքով՝ ընկերության դրամական միջոցները բնավ չեն վկայում ընկերության հաջողության մասին և կարևոր է պահպանել հավասարակշռությունը։ Երբ ընկերությունը ժամանակին չի կարողանում կատարել իր վճարային պարտավորությունները, ապա սա արդեն ցուցիչ է այն բանի, որ ընկերությունում դրամական միջոցները արդյունավետ չեն կառավարվում։
«Երիտասարդ տնտեսություն» շարքի երիտասարդ հերոսները բացատրում են տնտեսական տարբեր երեւույթները՝ հանրությանը մատչելի լեզվով։
Մանրամասները՝ տեսանյութում