Բացել լրահոսը Փակել լրահոսը
Cap,b,b,ture
A A
Քաղաքականություն

Հաջիև․ Հայերը կարող են Ղարաբաղ վերադառնալ միայն ընդունելով Ադրբեջանի քաղաքացիություն՝ փոխադարձության սկզբունքով

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հայերը կարող են Ղարաբաղ վերադառնալ միայն ընդունելով Ադրբեջանի քաղաքացիություն։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով ԱՄՆ սեանտոր Էդ Մարքիի ելույթին Բաքվի COP29–ում և դրանից հետո, որտեղ նա, ըստ Հաջիևի, «իր այցի արդյունքները ներկայացրել է այնպես, որ համահունչ լինի հայկական լոբբիի ակնկալիքներին»։

Անդրադառնալով Մարքիի հետ հանդիպման բովանդակությանը՝ նա ներկայացրել է ադրբեջանական կողմի դժգոհությունները ԱՄՆ–ից՝ ԱՄՆ Կոնգրեսի 907–րդ ուղղումն ու 30 ամյա «աջակցությունը ՀՀ–ին Ադրբեջանի դեմ», գրում է Turan-ը։

Նա նաև ասել է, թե «անջատողականների, այդ թվում օլիգարխ Ռուբեն Վարդանյանի, հանցագործությունների հետաքննությունը հասցվելու է տրամաբանական ավարտին և նրանք կանգնելու են դատարանի առջև»։

Հաջիևը նաև ասել է, թե Ղարաբաղի հայերը կարող են քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել միայն անհատական կարգով և նրանց վերադարձը դիտարկվելու է ըստ Ադրբեջանի օրենքների։

«Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն փոխադարձ հենքով և Հայաստանից հեռացած բնիկ ադրբեջանցի բնակչության վերադարձի իրավունքի ճանաչմանը զուգահեռ»,–ասել է Հաջիևը։