A
A
Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի օգտին լրտեսության համար, դատապարտվել 18 տարվա ազատազրկման
Աջակցիր «Ա1+»-ինԴատարանը Սարգիս Գալստյանին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի օգտին լրտեսության համար և դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Գլխավոր դատախազությունից այլ մանրամասներ չհաղորդեցին, գրում է Ազատությունը։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Ազատությանը» փոխանցեց՝ վճիռը բողոքարկելու են վերաքննիչ ատյան։
Դատարանն այսօր երեկոյան է հրապարակել վճիռը։
Գարնանը Արցախից Հայաստան տեղափոխված և անմիջապես կալանավորված Սարգիս Գալստյանը մեղադրանքը չի ընդունում, թեև ինքնախոստովանական ցուցմունք էր տվել, թե Ադրբեջանի օգտին լրտեսություն է արել, ապա հրաժարվել ցուցմունքից։
Փաստաբան Կոչուբաևն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, թե պաշտպանյալը ինքնախոստովանական ցուցմունք տվել է իրավապահների սպառնալիքների ներքո։ Քննչական կոմիտեից, սակայն, հերքել էին սպառնալիքների ներքո ցուցմունք տալը։