Բացել լրահոսը Փակել լրահոսը
00068.00_23_12_17.Still010
A A
Մարզեր

Գյուղի մուտքը վտանգված է. Բովաձոր գյուղը՝ շինարարության և փլուզման կենտրոնում (տեսանյութ)

Լոռի Բերդ համայնքի Բովաձոր գյուղում նորամուտին ընդառաջ շինարարական եռուզեռ է: Տուֆով սալարկվում են գյուղամիջյան գրեթե բոլոր ճանապարհները: Աշխատանքները կատարվում են այս տարվա    սուբվենցիոն ծրագրովն ու բնակիչներին մտահոգելու առիթ են տալիս, գրում է Անկյուն+3-ը։

Սկզբի համար ասենք, որ գյուղ մտնող 1,5 կիլոմետր ճանապարհը շուրջ 2 տարի առաջ է ասֆալտապատվել: Դա շինարարական կազմակերպություններից մեկի նվերն էր համայնքին: Բայց ասֆալտը  այդպես էլ գյուղ չհասավ ,կամրջի մոտ ավարտվեց, շինարարները այդ ժամանակ բնակիչներին ասել էին, որ եթե կամուրջը վթարային չլիներ,հավանաբար կշարունակեին ասֆալտապատել մինչև գյուղամեջ: