A
A
Հովիկ Աղազարյանին խնդրել եմ, որ վայր դնի մանդատը․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջերս տեղի ունեցած պաշտոնանկություններին, ասաց՝ կիրակի օրը այո, ուշ երեկոյան՝ ոչ, գրավոր տեքստով՝ այո։
Բանավոր խոսակցության շուրջ կարող են լինել լայն մեկնաբանություններ, տարընթերցումներ, իր փորձը ցույց է տալիս, որ գրավոր խոսքը ավելի արդյունավետ է։
Անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի մանդատը վայր դնելուն, վարչապետն ասաց․
«Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել եմ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին»։
Նա նշեց, որ հույս ունի իր խնդրանքը անարձագանք չի մնա։